News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման եւ «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:

Հատուկ սարքավորումներով եւ անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի եւ Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձեւանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության եւ այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Հանրապետության նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող եւ ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռեւս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ եւ ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի եւ խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ