News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար Նորիկ Սահակյանին մեղադրանք են առաջադրել սուբյեկտիվ ցուցմունքների հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ ինքն այդ եզրակացությանն է հանգել նախաքննության նյութերին ծանոթանալուց հետո:

«Այդ սուբյեկտիվ ցուցմունքները հակասություններ են պարունակում, ավելին, միմյանց համեմատելիս էլ հակասություններ կան: Ակնհայտ է, որ վկաները ցուցմունքներ են տվել հոգեբանական ճնշման տակ: Միանշանակ է, որ այդ անձանց արհեստականորեն դարձրել են վկաներ»,- ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ Հայկազ Բարսեղյանի ծառայակից ընկերները պատմել են նախաքննական մարմնին, որ իրենց աչքի առաջ են ծեծի ենթարկել Հայկազին, ապա տարել են սենյակից, որից հետո իրենք հանգիստ քնել են. «Ապագա սպաները տեսել են, թե ինչպես են իրենց ընկերոջը ծեծում, վնասվածքներ հասցնում, ապա տանում սենյակից, իսկ իրենք ձայն ու ծպտուն չեն հանում... Եթե այդ վկաների ցուցմունքները ճիշտ են, ապա առնվազն պետք է հեռացվեին ուսումնական հաստատությունից, մինչդեռ այդ նույն վկաներին պետականորեն իրենց պաշտպանության տակ են վերցրել եւ ընդունել են այլ ռազմական հաստատություն»:

Հովիկ Արսենյանի կարծիքով՝ չի կարելի նման վկաների արհեստածին ցուցմունքներով դատել անմեղ մարդկանց:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։

Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում  փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ