News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այդ մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում հանդիպելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը նպաստող Հայաստանի եւ Լատվիայի միջեւ պարբերական քաղաքական երկխոսությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Ռինկեւիչը խորհրդանշական համարեց, որ հենց Երեւանում է առաջին անգամ Լատվիայի ԱԳ նախարարը մասնակցում ՖՄԿ արտգործնախարարների համաժողովին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ քննարկեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այս համատեսքստում Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գագաթաժողովին Հայաստանի կառուցողական մասնակցության համար։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչը անդրադարձան Եվրոպական միության եւ Եվրասիական միության միջեւ փոխգործակցության հաստատման հնարավորություններին։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի սադրանքների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս առումով Էդգարս Ռինկեւիչը ընգծեց, որ Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։

Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արեւելքում տեղի ուենցող զարգացումները, միգրացիոն հոսքերը եւ այդ մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ