News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայիթիի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Լեներ Ռենոն ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Այդ մասին նա ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար եւ արձանագրեց Ֆրանկոֆոնիայի միավորող դերը տարբեր երկրների ժողովուրդների եւ մշակույթների միջեւ: Նախարարը խորհրդանշական համարեց այս օրերին՝ նախարարական համաժողովի կապակցությամբ Հաիթիի մշակույթը ներկայացնող խմբի հյուրախաղերը Երեւանում։

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար` Լեներ Ռենոն նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվել եւ քննարկել երկկողմ փոխգործակցության հաստատման ուղիները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Հայիթիի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարն իր երախտապարտությունն արտահայտեց Հայաստանին եւ հայ փրկարարներին, որոնք իրենց պատրաստակամությունն էին հայտնել 2010թ. ձմռանը Հայիթիում տեղի ունեցած ավերիչ եւ ողբերգական երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ