Թաիլանդի հարավում Նարաթհիվաթ նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով չորս մարդ է վիրավորում ստացել։ Այս մասին գրում է «Բանգկոկ փոսթ» պարբերականը , հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ռումբը տեղադրված է եղել մերձճանապարհային կրպակի տակ եւ պայթել է այն պահին, երբ ոստիկանական մեքենան անցնում էր դրա կողքով։