Դոնբասում մալայզիական Boeing-ի վթարի հետաքննության վերջին փուլը կսկսվի 2016 թ. փետրվարին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության քննչական վարչության ղեկավար Գրիգորի Օստաֆիյչուկը, հայտնում է «112 Ուկրաինան»։
«Կարծում եմ, հոլանդական կողմն արդեն շուտով, որքան մենք տեղյակ ենք՝ 2016 թ. փետրվարին, եզրափակիչ փուլ կմտնի»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, արդեն հայտնի են տեխնիկայի փոխադրման ուղիները, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք վթարի հետ առնչություն են ունեցել։