News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ համայնքի դերակատարումը մեծ է Քվեբեկի քաղաքական, հասարակական, մշակութային եւ տնտեսական կյանքում: Այդ մասին ասել է Քվեբեկի Միջազգային զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռը, որը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երեւանում ողջունել Քվեբեկի բարձրաստիճան պատվիրակությանը եւ գոհունակությամբ ընդգծեց, որ Քվեբեկը ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տարբեր կառույցների աշխատանքներում։ Նախարարը ջերմությամբ վերհիշեց, որ 7 տարի առաջ՝ 2008թ. հոկտեմբերի 18-ին, հենց Քվեբեկում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 24-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանին ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշում ընդունվեց:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստին Սան Պիեռը բարձր գնահատեց այն ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, որը ցուցաբերել է Հայաստանը Քվեբեկի գագաթաժողովից մինչ օրս, եւ կարճ ժամակահատվածում դառնալով Կազմակերպության լիիրավ անդամ, այսօր հյուրընկալել է այդքան կարեւոր եւ պատասխանատու միջոցառում՝ արտգործնախարարների համաժողովը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարար Սան Պիեռը բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարումը Քվեբեկի քաղաքական, հասարակական, մշակութային եւ տնտեսական կյանքում։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քվեբեկի սկզբունքային դիրքորոշման համար։ Քրիստին Սան Պիեռը ներկայացրեց Կանադայում եւ Քվեբեկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ