News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մյանմարի ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աու Սան Սու Չժին իր համախոհներին նախազգուշացրել է նոյեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր սադրանքների մասին։ Այս մասին գրում է Myanmar Eleven թերթը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մարդիկ պետք է զգոն լինեն ընտրությունների օրը։ Կարող են դիտավորյալ կազմակերպված անկարգություններ լինել»,- ասել է Սու Չժին։ Նրա ղեկավարած «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը, կանխատեսումների համաձայն, Մյանմարի խորհրդարանական ընտրություններում ֆավորիտներից մեկն է համարվում։

Նշենք, որ Մյանարի օրենսդրության համաձայն՝ նոր նախագահը ընտրվելու է իր շարքերի պատգամավորների կողմից։ Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ այդ պաշտոնին չեն կարող հավակնել այլ պետության քաղաքացի հանդիսացող ազգականներ ունեցող թեկնածուները։ Սու Չժիի որդիները Բրիտանիայի քաղաքացիներ են, սակայն նա հայտարարել է, որ ամեն դեպքում պատրաստվում է ղեկավարել երկիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ