News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փորձագետները պարզել են, թե որն է աշխարհի ամենավտանգավոր կղզին։ Լայնամասշտաբ հետազոտություն անցկացնելուց հետո նրանք եկել են այն եզրակացության, որ մեր մոլորակի ամենավտանգավոր վայրը Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգից 233 կմ հեռավորության վրա գտնվող Կեյմադա Գրանդի կղզին է։

Ինքը՝ կղզին, փոքր է, նրա մակերեսը կազմում է 430 քառ/մ։ Կեյմադա Գրանդիի տարածքում կան վտանգավոր օձեր, որոնք պատկանում են ոսկեգույն իժերի տեսակին։

Մասնագետների հաշվարկով կղզում ապրում է ավելի քան 4 հազար օձ։ Դրանք վտանգավոր են այն առումով, որ նրանց թույնը մահացու է, փոխանցում է Infroming-ը։

Հենց այդ պատճառով Բրազիլիայի կառավարությունն այդ կղզին այցելելու խիստ արգելք է սահմանել։ «Օձերի կղզի» կարող են այցելել միայն փորձագետ կենսաբանները, որոնք հատուկ ծառայություններից պաշտոնական թույլտվություն ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ