News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտնել է, որ համընդհանուր հարձակողական գործողության արդյունքում լիակատար հսկողության տակ են վերցվել Հալեպի Ազատ գոտին եւ 13 բնակավայր Համայի եւ Լաթաքիայի նահանգներում։ 

Համա նահանգի հյուսիսում ցամաքային բոլոր ուժերի մասնակցությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում բոլոր ուղղություններով զգալի հաջողություններ են արձանագրվել, նշվում է Գերագույն հրամանատարության հայտարարության մեջ, որը մեջբերում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։ 

Համայի հյուսիսում Զինված ուժերը վերահսկողության տակ են առել  Քաֆր-Նաբուդա, Ատշան, Քաբիբատ, Մաարքաբա, Ատ-Տամանա, Ումմ-Հարթեն, Սքեյք, Տել-Սքեյք, Թել Աս-Սահր եւ Ալ-Բահսա բնակավայրերը։ 

Մարտերի ընթացքում ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ, ջարդվել են զրահապատ մեքենաներ, ռազմամթերքի պահեստներ, ոչնչացվել է  5 ավտոմեքենա՝ զինված խոշոր տրամաչափի հրանոթներով եւ ամերիկյան արտադրության երեք TOW հակատանկային հրթիռ։ Լաթաքիա նահանգի հյուսիսում բանակը լիակատար վերահսկողության տակ է առել Ջուբ Ալ-Ահմար, Քաֆր-Դելբա, Թելալ Քեթֆ, Ջուրաթ Ալ-Բատիխ եւ Ռուվեյսեթ Հանդակ Ջամու շրջանները։    

«Զինված ուժերի ցամաքային գործողության հաջողությունը, որոնք ահաբեկչական խմբավորման շարքերին մեծ վնասներ են պատճառել, հզոր ազդեցություն է թողել ահաբեկիչների վրա, որոնք ամբողջությամբ բարոյալքված են եւ  մեծ խմբավորումներով խուճապահար փախչում են Թուրքիա՝ թողնելով զենքն ու ռազմական տեխնիկան։  ՌՈՒ գլխավոր հրամանատարությունն ընդգծում է ահաբեկչությունը վճռականորեն եւ պլանաչափ կերպով ոչնչացնելու պատրաստ զինվորների բարձր ռազմական ոգին իրենց հայրենասիրական առաքելությունը կատարելիս», - ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ