News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Մեն նահանգում կայացել է կանանց փոխադրելու առաջնությունը, որին 30 զույգ է մասնակցել:

NTDRussian-ի փոխանցմամբ, ամեն տարի առաջնությանը երկրի տարբեր հատվածներից ժամանակ շուրջ 50 զույգ է մասնակցում: Նրանք հաղթահարում են խոչընդոտներով լի սահմանված տարածությունը:

Այս տարի առաջնության հաղթող է ճանաչվել Սեմ Բրեքլի-Ստեֆան Ռեյհարտ զույգը Նյու Հեմփշիրից: Նրանք սահմանած տարածությունը հաղթահարել են 1 ժամ 5 րոպե 30 վայրկյանում:

Զույգը Ստեֆանի քաշի չափով գարեջուր է ստացել: Բացի այդ, նրանք նաեւ դրամական պարգեւ են ստացել. կնոջ քաշը ֆունտով բազմապատկել են հինգով՝ ստանալով 750 դոլար 60 ցենտ:

Հաղթողները կարող են մասնակցել նաեւ միջազգային առաջնությանը: Այն կանցկացվի 2016 թվականի հուլիսին, Ֆինլանդիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ