News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտ են գրոհում աղջիկները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Էլեն Ասատրյանը, որը հոկտեմբերի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանից ստացավ ՏՏ ոլորտի «Լավագույն մագիստրոսի» 2-րդ աստիճանի պարգեւը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սխալ է այն կարծիքը, թե ՏՏ ոլորտը տղաների մենաշնորհն է։

«Ընդհանրապես համաձայն չեմ, որ ՏՏ ոլորտը աղջիկներինը չէ։ Իմ շրջապատում շատ աղջիկներ կան, բոլորը ՏՏ ոլորտից ու շատ կայացած են, շատ դեպքերում ավելի խելացի են ու կայացած, քան տղաները։ Ինձ թվում է` աղջիկներն արդեն գրոհում են ՏՏ ոլորտը եւ ավելի շատ են»,-ասաց Էլեն Ասատրյանը։

Էլենի խոսքով՝ Հայաստանում աղջիկներն արդեն գիտակցում են, որ իրենց բարեկեցությունը ապահովելու համար ոչ թե պետք է ամուսնանալ, այլ լավ վարձատրվող աշխատանք ունենալ, ինչը հնարավոր է ՏՏ ոլորտում։

«Հայաստանում այն կարծիքի են, թե աղջիկը պետք է  ընտանիք կազմի եւ ընտանիք պահի, իսկ աշխատանքն ու ավելի խելքի բաները տղամարդկանցն է, ինչն իրականում այնքան էլ ճիշտ չէ։ Աղջիկներն էլ են ուզում գումար աշխատել, այդ պատճառով շատերը ձգտում են ՏՏ ոլորտում հաստատվել եւ ավելի բարեկեցիկ կյանք իրենց ապահովել»,- նշեց Էլենը, որն արդեն 2 տարի է՝ աշխատում է ՏՏ ոլորտում։

NEWS.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորող եւ նախագահի կողմից «Լավագույն աշակերտ» պարգեւին արժանացած Մերի Թելունցը եւս չհամաձայնեց այն տարածված կարծիքի հետ, թե ՏՏ ոլորտն աղջիկները չէ։

«Եթե անձը հետաքրքրված է ոլորտով, կարծում եմ՝ սեռն էական չէ։ Պետք չէ թերագնահատել մեր աղջիկներին»,-ասաց Մերի Թալունցը։

Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողների եւ աշակերտների 30 տոկոսն աղջիկներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ