Չինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքում ալկոհոլային արտադրանքի պահեստում պայթյուն է որոտացել եւ հրդեհ բռնկվել:
Միջադեպը տեղի է ունեցել Սիդիտոու ավանում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ոչ ոք չի մահացել, կրակը «վերահսկվում է», ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Տզյանցզինում պայթյուն էր տեղի ունեցել քիմիական արտադրանքի «Ժույհայ» լոգիստիկ ընկերությունում, որի հետեւանքով մահացել էր 173, վիրավորվել շուրջ 800 մարդ: