News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Hyundai ընկերությունը իր հերթական նախագիծն է ներկայացրել նոյեմբերի սկզբին մեկնարկող SEMA թյունինգ շոուի համար: Կորեական ավտոարտադրողը ցույց է տվել Tucson –ի հատուկ մոդիֆիկացիան, որը Rockstar Performance Garage ֆիրմայի հետ համատեղ ջանքերով հարմարեցվել է ճանապարհների բացակայության պայմաններում երթեւեկությանը:

Այս հազվագյուտ քրոսօվերը մոդելի ստանդարտային տարբերակից տարբերվում է 15 սանտիմետրով ավելացած ճանապարհային լուսավորությամբ, նաեւ նոր ամորտիզատորներով ու King Shocks-ի զսպանակներով: Բացի դրանից, մեքենան կոմպլեկտավորվել է 32 դյույմանոց անվադողերով ու 17 դյույմանոց անվասկավառակներով, հայտնում է Motor-ը:

Ամենագնացը նաեւ  բացառիկ բամփերներ ունի, թափքի հատուկ գույն ու լրացուցիչ լուսատեխնիկա, որը պատրաստված է LED տարրերից:

Tucson –ի ուժային ագրեգատի՝ երկու կցորդում ունեցող վեցաստիճանանի «ռոբոտի» հետ  աշխատող 1.6 լիտրանոց տուրբինավորված «քառյակի» մշակումով զբաղվել է Mishimoto ընկերությունը: Քրոսօվերը ստացել է նոր ինթերքուլլեր, շարժանիվ, նաեւ նոր մարտկոց: Շարժիչի հզորությունը չեն ճշգրտում:

Tucson ամենագնացը Hyundai ընկերության չորրոդ նախագիծն է 2015 թ. SEMA –ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ