News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. մայիսին 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ու երեխայի մահվան գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունն առ այսօր չենք ստացել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ գործով դեռեւս կասկածյալ չկա:

Նշենք, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժիշկների գործողություններում սխալ չկա:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանը մահացել է 2014թ. մայիսի 28-ին: Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, որը ներկա էր եղել հարսի ծննդաբերությանը, պնդում է, որ բժիշկները մահանալու պահին հարսի կողքին չեն եղել, եւ չնայած իրենց պնդումներին՝ հրաժարվել են կեսարյան հատում անել։ Բժիշկները վստահեցնում են, որ Կարինեի մոտ ծննդաբերության պահին ախտորոշվել է պտղաջրային էմբոլիա, ինչի դեպքում նրա կյանքը փրկել հնարավոր չէր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ