News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրու «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. մայիսին 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ու երեխայի մահվան մեջ բժիշկները մեղավոր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է այդպիսին:

«Ըստ փորձաքննության՝ բժիշկների գործողություններում սխալ չկա: Սակայն կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել ոչ միայն տուժող կողմի միջնորդությամբ, այլեւ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին NEWS.am-ին, որ առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որն էլ նոր փորձաքննություն է նշանակել:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանը մահացել է 2014թ. մայիսի 28-ին: Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, որը ներկա էր եղել հարսի ծննդաբերությանը, պնդում է, որ բժիշկները մահանալու պահին հարսի կողքին չեն եղել, եւ չնայած իրենց պնդումներին՝ հրաժարվել են կեսարյան հատում անել։ Բժիշկները վստահեցնում են, որ Կարինեի մոտ ծննդաբերության պահին ախտորոշվել է պտղաջրային էմբոլիա, ինչի դեպքում նրա կյանքը փրկել հնարավոր չէր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ