Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: