News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Այն նորովի կհարստացնի այցելուների թանգարանային փորձառությունը, կստեղծի ինտերակտիվ միջավայր՝ խթանելով ուղիղ հաղորդակցումը համաշխարհային մշակույթի հետ։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը, ինչպես նաեւ  Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները կօգնեն երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ  հարստացնել իրենց առցանց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը, խթանելով երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Այս տարի Beeline-ի օգնությամբ ձեռք բերված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի համակարգիչները մեր այցելուներին հասանելի են դարձնում աշխարհի խոշոր թանգարանների եւ արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բացվել է ԳԱԿ-ի պատկերասրահ Մեկում։ Այն ընթեցասրահ–գրադարան է, որտեղ զետեղված են մոդեռն եւ ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաեւ հայ արվեստին եւ արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր եւ մենագրություններ ԳԱԿ-ի գրադարանից։ Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ եւ մենագրություն անվճար հասանելի են հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների եւ հանրության համար։ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում գործում է նաեւ հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին եւ երեխաներին առաջարկվում են երեւակայությունը խթանող ստեղծագործական գրքեր եւ զարգացնող խաղեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ