News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չափազանց կարեւոր է հակամարտող կողմերի հասարակություններին համոզել, որ լուծման միակ ճանապարհը խաղաղությունն է։ Այդ մասին ասել  է Իտալիայի նախկին արտգործնախարար, Իտալիայի Միջազգային հարաբերությունների ընկերակցութան նախագահ Ֆրանկո Ֆրատինին  dailykarabakh թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է haqqin.az-ը։

Նախկին նախարարի կարծիքով,  առանց տարածաշրջանային ուժերի աջակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որեւէ առաջընթաց արձանագրելն անիրական է։ Ֆրանկո Ֆրատինին կարծում է, որ այդ հարցում ակտիվ պիտի լինեն տարածաշրջանի հիմնական խաղացողները՝ Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Ռուսաստանը․ «Միայն նրանց օգնությամբ եւ ակտիվ աջակցությամբ է հնարավոր թույլ չտալ, որ Կովկասը երկրորդ անգամ վերածվի  հակամարտության ակտիվ գոտու»։

Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարարը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի գերակայություն լինի  Բրյուսելի գործունեության մեջ։  Նրա կարծիքով, արդեն բավականին ժամանակ է անցել հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո, բայց այդ համաձայնագիրը դեռեւս իրական խաղաղության եւ կայունության չի հանգեցրել եւ հակամարտությունը շարունակվում է։ 

Իտալացի դիվանագետը նշել է, որ մյուս կողմից շատ դժվար է պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, առանց երկխոսության եւ հաշտեցնման ռազմավարության․  «Չափազանց կարեւոր է հակամարտող երկրների հասարակություններին համոզել, որ միակ ուղին խաղաղությունն է։ Հակառակ դեպքում հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերն օգուտ չեն տա, որքան էլ լավը լինի սցենարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ