Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հոկտեմբերի 14-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։
Այցելության ընթացքում հանդիպումներ կկայանան ՀՀ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ, հաղորդում է FARS գործակալությունը։
Էսհաք Ջահանգիրին կմասնակցի նաեւ հայ-իրանական առեւտրական համատեղ հանձնաժողովի նիստին եւ ելույթ կունենա երկու երկրների գործարարների առջեւ։