Դոնբասում խոցված մալայզիական Boeing-ի ուղեւորների ընտանիքները կարող են Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների դեմ հայցեր ներկայացնել։ Այս մասին ասել է ATS նիդեռլանդական փաստաբանական գրասենյակի փաստաբան Վիրու Մեյվան, որը ներկայացնում է 76 ուղեւորների ընտանիքների շահերը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների անվտանգության խորհրդի կազմում գործող հանձնաժողովի նախագահ Թիհբ Յոստրան հայտարարել էր, որ Մալայզիական օդանավը խոցել են «Բուկ» հրթիռա-զենիթային համալիրից։