Մալայզիական օդանավը խոցել են «Բուկ» հրթիռա-զենիթային համալիրից։ Այդ մասին հայտարարել է  Նիդերլանդների անվտանգության խորհրդի կազմում գործող հանձնաժողովի նախագահ Թիհբ Յոստրան, որն ուսումնասիրում  է  Ուկրաինայի տարածքում  Boeing-ի ջախջախման պատճառները։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նիդերլանդների մասնագետների կողմից վերանորոգված մալայզիական Boeing-ի վնասվածքները վկայում են, որ հարվածը դիպել է ինքնաթիռի դիմային հատվածին՝ ձախ կողմից։

«Ալմաստ- Անտեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովն էլ իր հերթին հայտարարել է, որ բնական պայմաններում իրականացված փորձարկումը  ցույց է տվել, որ մալայզիական Boeing-ին կարող են խփած լինել նույնիսկ ավելի հին մոդիֆիկացիայի հրթիռով, քան ենթադրվում էր նախկինում։ Փորձարկման արդյունքում բացարձակապես ակնհայտ է դարձել, որ նույնիսկ եթե մալայզիական Boeing-ին խոցել  են «Բուկ-М1» հրթիռային համալիրից, ապա դա արվել է 9M38 հրթիռով, որը չունի «դվուտավր» կոչվող հարվածող տարրեր, փոխանցում է Gazeta-ն։

Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777-ը, որը Ամստերդամից Կուալա-Լամպուր էր թռչում, խփվել էր  Դոնեցկի շրջանի արեւելքում։ Ինքնաթիռում 283 ուղեւոր կար եւ անձնակազմի 15 անդամ, որոնք բոլորը զոհվել էին։