News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է հասարակական հնչեղություն ունեցող այն դիմումների եւ հաղորդումների ոչ ամբողջական ցանկը, որոնք ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու համար, սակայն որոնց կամ ընթացք չի տրվել, կամ քրեադատավարական իրավունքների խախտումներով դրանք կարճվել են եւ մնացել անհետեւանք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ խմբակցության մամուլի ծառայությունը:

ՀԱԿ խմբակցության մամուլի ծառայությունը ներկայացրել է հետեւյալ դեպքերը.

1. Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման Փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված զեկույցները, որոնցում առկա փաստերին այդպել էլ դատախազությունը որեւէ ընթացք չի տվել: Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին

2. ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները

3. Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ

4. 2013թ. Տարոն Մարգարյանի ունեցվածքի աճի ու եկամուտների անհամապատասխանության մասին հաղորդում հանցագործության մասին

5. Գազի հարցով հաղորդում դատախազություն

6. Հարցապնդում՝ Համակարգված, համատարած կոռուպցիա մասին

7. Լեւոն Զուրաբյանի նամակը վարչապետին՝ Նաիրիտում տեղի ունեցած ապօրինությունների մասին

8. Որոտանի վաճառքի եւ ՀԷՑ ում առկա ապօրինությունների մասին հայտարարությունները

9. «Global financial integrity» կազմակերպության զեկույցի վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի

հայտարարությունը

10. Ընտրական իրավունքի խախտումներ՝ բռնություններ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառք. 2008թ. Նախագահական ընտրություններ, 2009թ. ավագանու ընտրությունները, 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններ: 2007-2015թթ. Հավաքների ընթացքում քաղաքացիների ու ակտիվիստների նկատմամբ բռնությունների հարյուրավոր դեպքեր: Ընտրական իրավունքի եւ հավաքների ազատությանը ապօրինի ապօրինի միջամտությունների, բռնությունների մասին ԶԼՄ-ներով հազարավոր հոդվածներ, տեսանյութեր, հաղորդումներ ՀՀ գլխավոր դատախազին եւ քննչական այլ մարմիններին մնացել են անհետեւանք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ