News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճիշտ կլինի առայժմ ոչինչ չասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի մասին։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շվեյցարիայի դաշնային դեպարտամենտի Արտասահմանյան հարցերով պետական քարտուղարի օգնական Ժորժ Մարտինը։ 

«Մենք վերջնական որոշման ենք սպասում։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ առայժմ ոչինչ չասել։ Դրա համար էլ սպասում ենք։  Այս շաբաթվա վերջին գուցե կարողանանք ինչ-որ բան ասել։ Արդեն շատ երկար ժամանակ է անցել, բայց որոշումը շուտով կլինի։  Ես չեմ ուզում խոսել այն որոշման հետեւանքների մասին, որի մասին դեռ ոչինչ չգիտենք։   Հավաստիացնում ենք` մենք ստիպված չենք լինի շատ երկար սպասել», - հավելել է Ժորժ Մարտինը։  

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին  Եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը։  Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը։ Ընթացիկ տարվա հունվարի  28-ին    «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստ է տեղի ունեցել։ Հայաստանը  գործում ներգրավված է   (Perincek v. Switzerland, App. no. 27510/08)  որպես երրորդ կողմ։ ՄԻԵԴ-ում մեր երկրի իրավունքները պաշտպանել են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Ռամզի Կլունին, Թոբի Քոլիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ