News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը եռօրյա այցով Հայաստան է եկել ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում թմրանյութերի դեմ պայքարը  քննարկելու համար։  

ՀԱՊԿ անդամ երկրների` Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների կոորդինացիոն խորհրդի տասնյոթերորդ նիստին, որն ընթանալու է Վիկտոր Իվանովի նախագահությամբ, նախատեսված է քննարկել 2015թ. երկրորդ կիսամյակում խորհրդի աշխատանքները, ինչպես նաեւ Աֆղաստանից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ համագործակցության հարցեր, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։  

Կքննարկվի նաեւ 2016թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` թմրանյութերի խնդրին նվիրված հատուկ նիստին ընդառաջ ՀԱՊԿ անդամ երկրների` թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանումներում ներգրավված ոստիկանների կողմից ընդհանուր դիրքորոշում մշակելու առաջարկը։

Նիստի օրակարգում ներառված են նաեւ Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների կոորդինացիոն խորհրդի քարտուղարի ընտրության, ՀԱՊԿ հակաթմրանյութային գործողությունների կենտրոնի ստեղծման եւ այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ