News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի քաղաքացիների 40 տոկոսը բնակչության ծերացման նման տեմպերի պահպանման պարագայում 2060թ. կհատի 65 տարեկանի շեմը։ Այս մասին ասված է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ամենամյա զեկույցում։ Ճապոնացիների 27 տոկոսը, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 4-րդ բնակիչ, այդ ժամանակ արդեն 75 տարեկանից մեծ կլինի։

Զեկույցում նշվում է, որ ծնելիության մակարդակը ներկայիս 1.42-ի ցուցանիշի վրա մնալու դեպքում Ճապոնիայի բնակչության քանակը 45 տարվա ընթացքում 127 մլն-ից կնվազի մինչեւ 86.7 մլն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ երկրի կառավարությունը շտապ կարգով պետք է միջոցների փաթեթ ձեռնարկի բազմազավակ ընտանիքներին արտոնություններ տալու համար, ինչը թույլ կտա բնակչության թիվը 2050թ. պահել 100 մլն-ի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ