News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, այստեղ բավականին աշխատանք կատարված է, եւ մեր երկրի համար այս չափազանց կարեւոր ծրագիրն իրականացնելու ենք: Այսօր՝ օգոստոսի 31-ին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների ու մեդալակիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Տրանսպորտային հեռահաղորդակցության ոլորտում նոր ծրագրերով հետաքրքրվող ուսանողի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Տրանսպորտային համակարգը երկրի զարկերակն է, արյունատար երակները, առանց որոնց հնարավոր չէ ժամանակակից աշխարհում ապրել. աշխարհը փոքրանում է նաեւ շնորհիվ զարգացած տրանսպորտային համակարգի: Եթե կոնկրետ ծրագրերի մասին է խոսքը, ապա, այո, Հայաստանի տրանսպորտային համակարգը զարգացնելու որոշակի ծրագիր ունենք:

Վստահ եմ` մինչեւ մասնագիտություն ձեռք բերես, մենք արդեն ունենալու ենք նաեւ հաղորդակցման լուրջ ուղիներ մեր հարեւանների հետ: Հիմա ցանկանում ենք, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհ կառուցվի: Ինչ վերաբերում է տրանսպորտը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն` այդ ծրագիրն արդեն սկսել ենք իրականացնել եւ, ամենայն հավանականությամբ, գարնանն արդեն կսկսվեն աշխատանքները: Միջոցները կան, նախագծերն արվում են: Եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն մրցույթ է հայտարարվել, կամ մոտ ժամանակներս կհայտարարվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ