News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը մինչեւ յոթ զոհ ու վիրավոր է տվել՝ հայերի կողմից ադրբեջանական գրոհը հետ մղելու եւ հարկադիր նահանջի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով օգոստոսի 31-ի լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողությանը:

Նա նշեց, որ հայտնի են դարձել զոհերից երկուսի անունները՝ Վուգար Ամիրալի օղլու Ամիրով  եւ Պերվին Նաբի օղլու Աբդուլլայեւ ( երկուսն էլ ծնվել են 1991 թվականին): Սենոր Հասրաթյանը հավելեց նաեւ, որ միջադեպի մանրամասները ճշտվում են եւ առաջիկայում տեղի ունեցածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, ըստ որոնց, հայկական կողմը երեք զոհ եւ վիրավոր է տվել, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետեւանքով հայկական կողմը, բարեբախտաբար, զոհեր չի տվել, հրազենային վնասվածք է ստացել մեկ մարդ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային զինծառայող Ռուդիկ Մանասերյանը: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում: Նրա վիճակն, ըստ Սենոր Հասրաթյանի, բավարար է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, հետ են շպրտել իր ելման դիրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ