News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրան-ԵՏՄ համագործակցությունը կընթանա 2 ուղղություններով՝ բուն Իրան-ԵՏՄ համագործակցությունը եւ Իրանի եւ Չինաստանի մասնակցությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական, տրանսպորտային, ֆինանսական եւ առեւտրային ծրագրերին։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասել է իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սեւակ Սարուխանյանը։ 

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը մոտ հեռանկար չէ, քանի որ Իրանն իր շուկայի հովանավորչական արտադրության վրա կենտրոնացած երկիր է։ «Բայց իրավիճակը փոխվում է։ Իրանի էկոնոմիկայի նախարարությունում հատուկ խումբ է ստեղծվել, որն այսօր արդեն ակտիվ զբաղվում է Իրանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ համապատասխան համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստմամբ։

Իրանը կգնա սեփական տնտեսական եւ առեւտրային համակարգի ազատականացման ճանապարհով։ Իրանն ու ԵՏՄ-ն պոտենցիալ գործընկերներ են ոչ միայն ռուս-իրանական հարաբերությունների պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ Իրանը ԵՏՄ մյուս անդամների, մասնավորապես Ղազախստանի համար կարեւոր տնտեսական գործընկեր է։ Իրան-ԵՏՄ համագործակցության հնարավորությունները ավելի լայն են, քան Թուրքիա-ԵՏՄ համագործակցության հնարավորությունը, եթե հաշվի ենք առնում այն, որ Անկարան մոտ ժամանակներս մաքսային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ»,- հավելեց մասնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ