News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում, նա մտադիր է քննարկել, մասնավորապես, երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցությունը, Կասպյան ավազանի հարցում փոխգործակցությունը եւ ԼՂ խնդիրը:

Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել էր, որ այցելության առաջին օրը Մեդվեդեւը ծաղիկներ կդնի Հեյդար Ալիեւի գերեզմանին, ինչպես նաեւ ընկած հերոսների հուշարձանին: Նույն օրը ՌԴ նախագահը կմասնակցի Հեյդար Ալիեւի անվան պաշտոնական ընթրիքին:

Բանակցությունները կկայանան սեպտեմբերի 3-ին, սկզբում նեղ շրջանակում, հետո ընդլայնված կազմով: Բանակցությունները կավարտվեն փաստաթղթերի ստորագրմամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ավարտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը Հայաստան: Օգոստոսի 19-ին մեկնարկած այցի շրջանակերում մի շարք պայմանագրեր են կնքվել, որոնցից հիմնականներն են Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետը 49 տարով երկարաձգումը եւ նոր ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը: Մեդվեդեւն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նաեւ մասնակցել է Գյումրիում «Պատվո բլուր» հուշարձանի բացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ