News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շատերին է ծանոթ խանութներին հացի «մատակարարման» պատկերը. թեթեւ մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ ծխախոտի բերանում, գործական տեսքով կեղտոտ բեռնախցիկից դուրս է բերում հացով լի արկղերը: Կամ էլ՝ մեքենայի քրքրված նստատեղի վրայից, ինչը չի փոխում իրավիճակը: Իհարկե, հացի տակ խնամքով փռված է ինչ-որ ստվարաթուղթ կամ վաղեմի հնության որեւէ թերթ:

Հացի արտադրությունը, տեղափոխությունն ու վաճառքը հաճախ իրականացվում է գործող օրենսդրության կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի: Դրա համաձայն, ապրանքների (այդ թվում, բնականաբար, հացի) փոխադրումը պարտադիր պետք է իրականացվի սպառողների առողջության համար անվտանգ միջոցով (8-րդ հոդված, կետ 1-ին):

Պատահում է, որ հացը մանրածախ առեւտրի ցանց է հասնում պոլիէթիլենային տոպրակով: Բայց նույնիսկ այդ դեպքում արդյո՞ք պահպանվում է «անվտանգությունը» դրա փոխադրման համար չնախատեսված ավտոմեքենայով: Բացի այդ, գնորդին պարզապես հաճելի չէ հացը տեսնել այդպիսի հակասանիտարական պայմաններում:

Գոյություն ունեն նաեւ սնդամթերքի հետ կապված խնդիրներ: Վերջերս խորհրդարանում որոշեցին ամեն դեպքում ուժի մեջ թողնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջները, որոնք վերաբերում են փաստաթղթերում հացի քաշի մասին նշումին: Այսինքն՝ ապրանքի փաստաթղթում պետք է նշվի հացի պատրաստման ժամի եւ քաշի մասին տեղեկությունը (9-րդ հոդված, կետ 15):

Գաղտնիք չէ, որ հացի փաստացի քաշն ամենեւին էլ չի համապատասխանում դրա անվանական զանգվածին: Ժամանակին հացի խանութներում կշեռքներ կային, եւ գնորդը կարող էր ստուգել իր ապրանքի քաշը: Հիմա առեւտրի որոշ կետերում այդպիսի հնարավորություն չկա: Բայց եթե անգամ այդպիսի կշեռքներ կան եւ քաշի պակաս են արձանագրում, ի՞նչ կարող է անել գնորդը: Ոչինչ: Քանի որ նույնիսկ պետական հզոր կառույցներն այդ խախտումները «չեն նկատում»: Արդյունքում հաց գնողները վճարում են նաեւ «օդի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ