News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում «Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 16-ին բացվել է երիտասարդ ատամնաբույժ, ինքնուս նկարիչ Սարգիս Սահակյանի նկարների առաջին ցուցահանդեսը: Այն կրում է «Պրահան հիասքանչ է» խորագիրը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Միկիսկան:

Պրահայի ճարտարապետության եւ բնության գեղեցկությամբ ոգեշնչված Սարգիս Սահակյանը նշեց, որ Հռոմը «Եվրոպայի ճերմակ մարգարիտն է», իսկ Պրահան՝ «Եվրոպայի սեւ մարգարիտը»:

«Ինձ երջանիկ մարդ եմ զգում. կատարվեց իմ երազանքը: Քանի որ մասնագիտական կրթություն չունեմ, իմ կողմից համարձակ քայլ է այստեղ գտնվելն ու իմ նկարները ձեզ ներկայացնելը»,- նշեց ատամնաբույժը: Ի դեպ, նա նկարում է 15 տարեկանից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Միկիսկան նշեց. «Դեսպանատունը շատ ուրախ է, որ կարողացավ միանալ «Նարեկացի» միության ջանքերին եւ փոքր-ինչ օգնել՝ այս գեղեցիկ նկարչին ներկայացնելու համար: Նրա նկարներում Պրահայի հանդեպ մեծ սեր է զգացվում: Մեզ համար շատ հաճելի է, որ Չեխիա այցելած մարդը ոչ միայն վերադառնում է երկրի նկարներով, այլեւ դրանց միջոցով փոխանցում է այդ սերը»:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 22-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ