Apple-ի ղեկավարը Independent –ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը մտաիդր չէ ստեղծել հիբրիդային սարք, որը կհամատեղի ու MacBook-ն ու iPad-ը, քանի որ սպառողները դրա կարիքը չունեն:
«Մենք վստահ ենք, որ սպառողներն իրականում չունեն Mac-ի iPad–ի համատեղման կարիքը»,- ասել է Քուքը: Բացի դրանից նա նաեւ նշել է, որ Apple-ն ուզում է ստեղծել աշխարհի լավագույն պլանշետն ու լավագույն Mac-ը, բայց դրանց համատեղումը թույլ չի տա հասնել այդ նպատակին:
Նաեւ Թիմ Քուքը մեկնաբանել է ընկերության ծրագրերը էլեկտրոքարերի ոլորտում: «Ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարիներին որոշ զգալի փոփոխություններ կլինեն ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում՝ էլեկտրիֆիկացման ու ավտոնոմ վարելու հարցերում: Կա նաեւ օգտատիրական ինտերֆեյսի վրա ուշադրությունը կենտրոնացնելու պահանջարկ: Դրա համար էլ կարծում եմ, որ այդ ոլորտում շատ փոփոխություններ կլինեն»,- հայտնում է Gazeta-ն: