News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող հանքարդյունաբերության ոլորտում ընթացիկ տարում արձանագրվել է տնտեսական աճ…

ՀՀ տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող հանքարդյունաբերության ոլորտում ընթացիկ տարում արձանագրվել է տնտեսական աճ, ինչին էապես նպաստել են նոր ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու արտադրական ծավալների ավելացումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարությունում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Խորհրդակցության սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարը զեկուցել է հանքարդյունաբերական ոլորտի զարգացման միտումների եւ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող այս ոլորտում ընթացիկ տարում արձանագրվել է տնտեսական աճ, ինչին էապես նպաստել են նոր ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու արտադրական ծավալների ավելացումը:

Այնուհետեւ քննարկվել են հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետագա զարգացմանը, նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ կատարվելիք քայլերին, ոլորտում առկա խնդիրներին, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանումներին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հանքարդյունաբերության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում եւ նշել, որ այս բնագավառը գտնվում է իր ամենօրյա ուշադրության ներքո: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ոլորտի ձեռնարկությունների զարգացմանը, քննարկել նրանց մտահոգող յուրաքանչյուր հարց եւ խնդիր: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է այս բնագավառի ձեռնարկությունների հետ շարունակել ինտենսիվ շփումները, լսել ոլորտի հետագա զարգացմանն առնչվող առաջարկությունները, քննարկել դրանք եւ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:

Հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, իրենց ընկերությունների զարգացման ծրագրերը քննարկելու, բարձրացրած հարցերը լսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ