Լեհաստանից Եգիպտոս թռչող օդանավը արտահերթ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում ռումբի մասին ահազանգի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բուլղարական լրատվամիջոցները։
«Ռումբի մասին հայտնել էր 64-ամյա ուղեւորը, որին արդեն հարցաքննում են իրավապահ մարմինները»,- հայտնել է «Նովա Տելեվիզիա» հեռուստաալիքը։
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղեւորներին տարհանել են։ Օդանավում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել։ Ոստիկանները շղթայել են դեպքի վայրը։