News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Էկոնոմիկայի եւ խաղաղության հրապարակած (The Institute for Economics and Peace) «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցի համաձայն, Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենից անվտանգ երկրների շարքում է:

162 պետություններից կազմված վարկանիշում, որտեղ առաջին տեղում ահաբեկչության տեսանկյունից ամենավտանգավոր երկիր է, իսկ վերջին տեղում՝ ամենից անվտանգը, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:

Զեկույցի համաձայն, Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ իսլամականների դեմ պայքարին:

Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ եւ 71-րդ տեղերը: Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է:

Զեկույցում նշվում է, որ ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը կենտրոնացած է 5 պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Սիրիայում: Երկրների առաջին տասնյակում են նաեւ Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան եւ Թայլանդը:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում 67 երկիր է եղել, որտեղ ահաբեկչության հետեւանքով առնվազն 1 մարդ է զոհվել: Դա 8-ով ավելի է նախորդող տարվանից, ներառյալ՝ այնպիսի զարգացած պետություններ, ինչպիսիք են Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան եւ Ֆրանսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ