News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը կաղում է. դա վերաբերում է բոլոր այն պատվիրակություններին, որոնք հանդիպում են միջազգային կառույցների հետ, կամ ներկայացված են այդ կառույցներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով ԵԽԽՎ-ում քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունած ԼՂ-ին վերաբերող վերջին սկանդալային հակահայկական զեկույցին` կարծիք էր հայտնել, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը անհրաժեշտ է ռոտացիոն փոփոխության ենթարկել, ընդգրկել այնպիսի փորձառու պատգամավորների, որոնք կարողանան դիմադրել ԵԽԽՎ-ում ադրբեջանական հակահայկական քաղաքականությանը:

 Պատգամավորի առաջարկը ցավով էին ընդունել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները, այդ թվում իր կուսակից, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է իր տեղը զիջել Համլետ Հարությունյանին: Անդրադառնալով Նաղդալյանի այս պատասխանին` Հարությունյանը արձագանքեց.

«Պատասխանն ադեկվատ չեմ համարում, ես որեւէ մեկին փոխելու նպատակ չեմ ունեցել: Ասել եմ` ռոտացիոն ձուով թարմացվի կազմը: Իսկ եթե մարդիկ մտածում են, որ ԵԽԽՎ-ում պատվիրակ լինելը կամ նախագահ լինելը ժառանգական է, ապա խորը թյուրիմացության մեջ են»: Համլետ Հարությունյանն ընդգծեց, որ զարմացած է պատվիրակների արձագանքից, մինչդեռ ինքը ռոտացիոն փոփոխության մասին խոսելիս` անձերին նկատի չի ունեցել:

«Ես նկատեցի, որ իրենք նեղացած են, բայց ես նման նպատակ չեմ ունեցել: Արցախը իմ հայրենիքն է, եւ ես չեմ կարող Արցախի վերաբերյալ հակաարցախյան ցանկացած փաստաթղթի վերաբերյալ չասել իմ կարծիքը: Հատկապես իմ երկարամյա գործընկեր, լավ բարեկամ տիկին Նաղդալյանը հրաշալի գիտի այդ մասին: Շատ ցավում եմ, որ Հերմինեն իմ ասածը սխալ է ընկալել: Ես չեմ ժխտել, որ մեր պատվիրակությունն արել է այն, ինչ որ իր ուժերը ներում են, դրա մասին նաեւ մամուլում եմ խոսել, թող վերցնեն ու նայեն: Կտրուկ չեմ դրել պատվիրակության փոփոխության հարցը: Շեշտել եմ ռոտացիոն փոփոխությունը»,-նշեց Հարությունյանը:

Մեր զրուցակիցը չզլացավ իր կարծիքն հայտնել նաեւ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության մասին, ինչը հատկապես ցցուն արտահայտվում է միջազգային կառույցների հետ աշխատանքներում:

«Մեր խորհրդարանական դիվանագիտությունը կաղում է: Հիմա որ ասեմ, նորից պիտի ինձ վրա հարձակվեն: Նկատի ունեմ բոլոր խորհրդարանական պատվիրակությունները, որոնք հանդիպում են տարբեր միջազգային կառույցների հետ: Իմ կին գործընկերները թող սրտին մոտ չընդունեն, ես բոլորովին անձերին նկատի չեմ ունեցել: Ես ընդվզում եմ ադրբեջանցիների դեմ, որոնք հաջողության են հասնում: Ի՞նչ ասեմ, ասեմ` մալադե՞ց ադրբեջանցիներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ