News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մետաքսի ճանապարհի նախագծի իրականացման մեջ շատ կարեւոր է հարմարավետությունը։ Մենք չենք ստիպում որեւէ երկրի միանալ այդ նախագծին։ Այս մասին նոյեմբերի 20-ին «21-րդ դարի մետաքսի ճանապարհը. Հեռանկարներ եւ համագործակցություն» համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը։

Նրա խոսքով՝ այսօրվա համաժողովը շատ լավ պլատֆորմ է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ շինարարության շուրջ կարծիքներ փոխանակելու համար։ «Հայաստանն ու Չինաստանը լավ հարաբերություններ ունեն, պահպանվում է քաղաքական վստահության բարձր մակարդակը, զարգանում են հումանիտար, առեւտրա-տնտեսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Մետաքսի ճանապարհին, մենք պատրաստ ենք քննարկել եւ որոշումներ կայացնել մեր հայ գործընկերների հետ»,- նշել է Շիսյունը։

Հարցին, թե Հայաստանը Մետաքսի ճանապարհին մասնակցելու է ԵՏՄ շրջանակներում, թե ինքնուրույն, նա պատասխանել է. «Ե՛վ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով։ Մենք քննարկում ենք այդ հարցը։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ նախաձեռնությամբ պահպանվում է թափանցիկության սկզբունքը։ Մենք բանակցությունների ընթացքում ընդհանուր լեզու կգտնենք, համաձայնության կգանք, կաշխատենք եւ կքաղենք պտուղները»։

Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչով կարող է Հայաստանը տնտեսական առումով հրապուրել Չինաստանին, Շիսյունը պատասխանեց. «Հայաստանը Չինաստանի համար առեւտրի, շփման եւ բարեկամության ոլորտներում փոխշահավետ գործընկեր է։ Բարեկամությունն ավելի կարեւոր է, քան անգամ առեւտուրը»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր, որ հենց Հայաստանի տարածքով կշարունակվի Մետաքսի ճանապարհը, նա նշեց. «Մետաքսի ճանապարհը միայն մեկ ճանապարհ կամ միայն մայրուղիներ չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ