News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանն ակտիվ առաջ է քաշում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու եւ ԵՏՄ-ի համատեղ կառուցման համադրումը, ջանքեր է գործադրում Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ առեւտրային ընթացակարգերի պարզեցման եւ իհարկե ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերջնական նպատակի համար։ Այս մասին նոյեմբերի 20-ին «21-րդ դարի մետաքսի ճանապարհը. Հեռանկարներ եւ համագործակցություն» համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը։

Նա նշել է, որ հայկական կողմը դրական է գնահատում եւ աջակցում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը, ինչը երկկողմ փոխշահավետ համագործակցության նոր տարածք է բացում։

«Այս տարվա սկզբին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, ինչը երկրին թույլ է տալիս դուրս գալ 170-միլիոնանոց շուկա։ Այս հանգամանքը լրացուցիչ հնարավորություններ է բացում հայ-չինական ներդրումային համագործակցության  համար»,- նշել է Շիսյունը։

Նա համոզմունք է հայտնել, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ շինարարությունը հայ-չինական  գործնական եւ հումանիտար համագործակցության խորացման համար նոր հնարավորություններ կբացի։

«Չինական  կողմը պատրաստ է առաջ տանել ներդրումային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային եւ էներգետիկ օբյեկտները, գունավոր մետաղը, շինանյութերը, էլեկտրատեխնիկան եւ թեթեւ արդյունաբերությունը, զբոսաշրջության զարգացումը»,- հավելել է Լո Շիսյունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ