News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2016 թվականին Երեւանում գյուղատնտեսական տարբեր մթերքների օրեր կկազմակերպվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջեւ վերջին տարիների ընթացքում ձեւավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը:

«Այժմ մենք նպատակ ունենք գալիք տարվանից մայրաքաղաքում նախաձեռնել եւ կազմակերպել գյուղատնտեսական տարբեր մթերքների օրեր, իսկ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նաեւ գինու փառատոն, որը կկրի ամենամյա բնույթ»,-զրույցի ընթացքում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցության շրջանակների ընդլայնումն ու ամրապնդումը կնպաստի գյուղացիների եւ քաղաքաբնակների միջեւ շփումների ակտիվացմանը, ինչն էլ կխթանի հայկական գյուղմթերքի արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը` մայրաքաղաքի բնակիչներին ապահովելով թարմ, բարձրորակ, մատչելի գներով գյուղատնտեսական մթերքով:

Սերգո Կարապետյանը եւ Տարոն Մարգարյանը հատկապես կարեւորել են համատեղ ջանքերով 2011 թվականից Երեւան քաղաքում գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը` որպես հաջողված նախաձեռնություն:

«Երեւանում գյուղատնտեսական շուկաներ ունենալու նախաձեռնությունն իսկապես սպասված էր մայրաքաղաքի բնակիչների կողմից, ինչը ոչ միայն գյուղացիների համար առանց միջնորդի իրենց արտադրանքը վաճառելու լավ հնարավորություն է, այլեւ մայրաքաղաքի բնակչությանն է հնարավորություն ընձեռում առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության մթերքը: Ելնելով մայրաքաղաքի բնակիչների պահանջարկից` Երեւանի քաղաքապետարանը հատկացրել ու պատրաստ է անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի վարչական շրջաններում համապատասխան նոր տարածքներ եւս հատկացնել գյուղմթերքի շուկաների կազմակերպման համար», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է ագրոպարենային ոլորտի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագիր:

 Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության, մասնավորապես ագրոպարենային ոլորտի համամասնական ու կայուն զարգացմանը, հայրենական արտադրության լավագույն արտադրանքի գովազդմանը, ճանաչման ու սպառման մակարդակի ավելացմանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է ոսկե մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ