News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է նպաստել նրան, որ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ճանաչվի, որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային երկիր: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ելույթ ունենալով «Իմ Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում, որի նպատակն է երկրում մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու միջոցով խթանել ազգային մշակույթի պահպանումը:

Հայաստանում, դեսպանի խոսքով, հարուստ ժառանգություն կա, Հայաստանը շատ հյուրասեր երկիր է: Միլսը նկատեց, որ «Իմ Հայաստանը» չորս տարվա ծրագիր է՝ 5 մլն դոլար ֆինանսական բազայով: Ծրագրի իրականացման ժամանակ օգտագործվելու է Հայաստանի ամբողջ ներուժը: «Հայաստանում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները կհամադրվեն մեր փորձի հետ, որպեսզի ձեւավորենք հետաքրքիր փաթեթ, որը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար ու կոգեշնչի Հայաստան այցելել»,- նկատեց դեսպանը: Նա շեշտեց, որ այս ծրագիրը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի տնտեսության համար: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հակված է մնալ մայրաքաղաքում ու միայն մեկ օրով է այցելում Երեւանին հարակից վայրեր: Այդ ծրագրի նպատակն է նպաստել նրան, որ զբոսաշրջության տնտեսական օգուտները լայնորեն տարածվեն ամբողջ երկրում»,- ասել է Ռիչարդ Միլսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ