News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով քննությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործով համաներմամբ ազատ արձակված Միքայել Միքայելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ ինքն առաջին դատական նիստին միջնորդել է, որ զինծառայող տուժողի կարգավիճակը դադարեցվի:

«Դատարանը ժամանակ խնդրեց՝ միջնորդությունը քննարկելու եւ որոշում կայացնելու համար: Այդ պատճառով նիստը հետաձգվել է եւ նշանակվել դեկտեմբերի 2-ին»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ  376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք էր առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին եւ նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին:

2015թ. փետրվարի 5-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճել համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն: Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ