News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սոցիալական հարցի քննարկումը չի կարելի քաղաքական հարթություն տանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում Սարսանգի ջրամբարի հարցի քննարկմանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» անվանումով անընդունելի եւ սուբյեկտիվ զեկույցից բացի, կարող է քննարկվել նաեւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի շուրջ զեկույցը:

Զեկույցը սուբյեկտիվ անվանում ունի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված զրկում են ջրից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ