Առնվազն 21 մարդ է զոհվել Չինաստանում՝ Հեյլունցզյան նահանգում հանքավայրի հրդեհի հետեւանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հայտնի է, որ հրդեհի բռնկման պահին հանքահորում 38 մարդ էր աշխատում: Դեպքի վայր են ժամանել փրկարարների թիմեր: Կրակը հաջողվել է տեղայնացնել, հայտնել է տեղական իշխանության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: