News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվի Նարդարան թաղամասում հանրահավաք է տեղի ունեցել, որի ժամանակ խիստ հակասեմական կարգախոսներ են հնչել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ակցիայի ժամանակ ելույթ ունեցող Հաջի Հուսեյնովը աշխարհի բոլոր մահմեդականներին եւ ադրբեջանցիներին կոչ է արել միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի եւ միջազգային սիոնիզմի: Հաջի Նուրին, իր հերթին, նշել է, որ սիոնիզմն այսօր կորցրել է հեղինակությունը քաղաքակիրթ աշխարհում: Ադրբեջանական հասարակությունում ատելություն է առաջ եկել Իսրայելի եւ սիոնիզմի նկատմամբ: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը նման է պաղեստինյալ խնդրին: Նուրին պահանջել է անմիջապես ազատ արձակել այն անձանց, ովքեր փորձել են ակցիա անցկացնել Իսրայելի դեսպանատան դիամց:

«Միասնություն» կուսակցության նախագահ Խուդու Խուդիեւը մեղադրել է Եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին երկերեսանիության մեջ: Հաջի Վելիեւը հայտարարել է, որ հավատում է աշխարհի մահմեդականների հաղթանակին:

Հանրահավաքում հնչել են ծայրահեղական կարգախոսներ. «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» եւ այլն: Ակցիայի ավարտին մասնակիցներն այրել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պետական դրոշները, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի խրտվիլակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ