News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սիրիայում ռուսական օդուժի կողմից թուրքմեն ջիհադականներին հարվածելու փաստից դժգոհ թուրք ազգայնականները Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության փոխարեն ձվերով հարվածել են Հոլանդիայի հյուպոտոսության վրա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ի գիշերը Ստամբուլի կենտրոնում հավաքված թուրք ազգայնականները երթով շարժվել են դեպի Ռուսաստանի հյուպատոսություն՝ բողոքելու Սիրիայում թուրքմեն ջիհադականներին ռմբակոծելու Ռուսաստանի քայլերի դեմ, սակայն սխալմմաբ գնացել են Հոլանդիայի հյուպատոսություն։

Զայրացած ազգայնամոլները բղավել ու ձվեր են նետել Հոլանդիայի հյուպատոսության շենքի վրա։

Հոլանդիայի հյուպատոսը ստիպված է եղել սոցկայքերով հայտարարություն տարածել, որ ազգայնամոլները սխալ հյուպատոսության դեմ են բողոքի ակցիա իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ