News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանը երկիր է, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ եւ նրան ուժեղ նախագահ է անհրաժեշտ: Սեպտեմբերի 3-ին նման հայտարարություն է արել Միխայիլ Սահակաշվիլին՝ Անակլիայում խորհրդարանական մեծամասնության առջեւ խոսելով Վրաստանի նոր սահմանադրության նախագծի մասին:

Նրա խոսքով, առանց ուժեղ նախագահի անհնար է ղեկավարել երկիրը: « Ես չեմ համաձայնվի եվրոպացիների խորհուրդների հետ՝ սահմանափակել նախագահի լիազորությունները»,- ասել է նա:

Սահակաշվիլին անդրադարձել է նաեւ իր մահացու թշնամի Ռուսաստանին:

«Վրաստանի կառավարման մոդելը, որը ձգտում են փոխառել հետխորհրդային երկրների շատ ներկայացուցիչներ, մահացու վտանգ է ներկայացնում Ռուսաստանի ղեկավարության համար»,- ասել է Վրաստանի նախագահը: Որպես օրինակ, փողկապներ ծամելու սիրահարը բերել է Մոլդովան, որն, իր խոսքով,  «Վրաստանի պես երիտասարդ կառավարության կարիք ունի»:

Անդրադառնալով Մեդվեդեւի հայտարարություններին՝ Սահակաշվիլին հայտարարել է. «Նրա ողջ ելույթը հիմնված էր այն օրինակի վրա, թե ինչ է կատարվում Վրաստանում եւ ավարտվեց միլիցիան ոստիկանություն անվանելով, կարծես դա ինչ-որ բան փոխում է»:

Վրաստանի նախագահը զուգահեռներ է անցկացրել՝ Ռուսաստանին «քրեական հեղինակություն», իսկ Վրաստանին «չենթարկվող գերազանցիկ» անվանելով: Ըստ Սահակաշվիլիի, «գերազանցիկի» առկայությունը վտանգի տակ է դնում քրեական հեղինակության գոյությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Վրաստանի խորհրդարանում նիստից առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում...
Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ
Վրաստանում ձերբակալել են 63 ցուցարարի...
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել
Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամի և բարերար...
Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ապրիլի 30-ին
Քննարկումը կկայանա ապրիլի 30-ին...
Ամենաշատ