News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սահմանված ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 21-ին քաղաքում չեն գործել հանրային հաղորդակցական միջոցները, կենտրոնում փակ են խանութներն ու սպասարկման մյուս կենտրոնները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը:

«Այսօր Բրյուսելում չեն գործել գնացքները, մետրոն, շուկան փակ է զգուշավորության համար»,-  ասաց Բեդո Դեմիրճյանը:

Բեդո Դեմիրճյանը նշեց, որ քանի որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել ամբողջ քաղաքում, դա ազդել է նաեւ հայ համայնքի վրա, հայկական դպրոցում այսօր աշակերտների կեսը բացակա է եղել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել: Սա նշանակում է , որ քաղաքի տարածքում ահաբեկչության սպառնալիքը «առավելագույն լուրջ է»:

«Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», - հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Այս կապակցությամբ քաղաքում փակվել էր մետրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ