News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla Motors էլեկտրամոբիլներ արտադրողը հետ է կանչում առաջին՝ Model S մակնիշի թողարկված եւ վաճառված բոլոր մեքենաները:

Ըստ carsguru.net-ի, խոսքը շուրջ 90 հազար ավտոմեքենայի մասին է: Պատճառը վարորդի եւ առջեւի ուղեւորի անվտանգության գոտիներում հնարավոր խոտանն է, որը կարող է վթարի ժամանակ անսպասելիորեն ինքնուրույն արձակվել:

Tesla-ի պատմության մեջ սա մեքենաների ամենազանգվածային հետկանչն է: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ առայժմ այս մոդելի անվտանգության գոտիների խնդրի միայն մեկ դեպք է արձանագրվել Եվրոպայում: Վարորդ կինը շրջվել է՝ հետեւի նստատեղին նստած ուղեւորի հետ խոսելու, ինչից հետո գոտին թուլացել եւ արձակվել է: Այդ պատճառով որոշվել է հետ կանչել բոլոր մեքենաները՝ խնդրի առկայությունը ստուգելու համար:

Tesla Model S-ը 5 դռնանի հեչբեք է: Այն թողարկվում է 2012 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ