Մոսկվայում անչափահաս աղջիկը «Մոսկվա Սիթի»-ի տարածքում սելֆի անելիս ցած է ընկել 8 մետր բարձրությունից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Աղբյուրի համաձայն, 16-ամյա աղջիկը բարձրացել է ապակե կառուցվածքներից մեկի վրա, որպեսզի լուսանկարվի, սակայն ապակին ծանրությանը չի դիմացել, եւ նա ցած է ընկել 8 մետր բարձրությունից։
Տուժածն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։